Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները

Fitch-ը իջեցրեց Հայաստանի վարկանիշները
03.02.2015 | 01:00

Fitch վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով՝ «BB-» մակարդակից «B+», վարկանիշների կանխատեսումը՝ «Կայուն»:
Fitch-ի հաղորդագրության համաձայն, երկրի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով նույնպես իջեցվել են ՝ «BB-» մակարդակից «B+», վերանայվել են նաև այլ ցուցանիշներ:
Կազմակերպությունը իր որոշումը պայմանավորում է առաջին հերթին նրանով, որ Հայաստանը մեծապես Ռուսաստանում լուրջ տնտեսական անկման ռիսկի գոտում է, որը կարող է բացասական ճնշում ունենալ Հայաստանի վճարային հավասարակշռության աճի հեռանկարների վրա: «2015-ին տնտեսությունում սպասվում է չափավոր անկում՝ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում ուժեղացման ռիսկով»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում: «2015-ի հունվարին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ավելի կուժեղացնի նրա տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ինստիտուցիոնալ կապերը Ռուսաստանի հետ: Չնայած Գյումրիում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին՝ մենք սպասում ենք, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն և կշարունակեն անդրադառնալ Հայաստանում տնտեսական և ինստիտուցիոնալ իրավիճակի վրա»,- նշում են Fitch-ի վերլուծաբանները:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ